ԵՄ-ն դադարացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության, «Իզվեստիա», «Ռոսիյսկայա գազետա» թերթերի և Voice of Europe-ի հեռարձակումը Եվրոպայում, հայտնել է kommersant-ը։
Որոշումը բացատրվում է «ռուսական քարոզչության» տարածմամբ և աջակցությամբ։
Հիմնական իրավունքների մասին Եվրոպական Միության խարտիայի համաձայն՝ նշված ԶԼՄ-ների աշխատակիցները կկարողանան աշխատել ԵՄ երկրներում, օրինակ՝ տեղեկություններ հավաքել կամ հարցազրույց վերցնել, սակայն հեռարձակումը կդադարեցվի: