ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ժամանակավորապես սահմանափակել է Կազանի միջազգային օդանավակայանի աշխատանքը, հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն։
«Ժամը 11:29-ից ժամանակավորապես թռիչքներ և վայրէջքներ չեն իրականացվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Կազանի օդանավակայանի մամուլի ծառայության՝ այնտեղ վայրէջքի պատրաստվող թռիչքներն ուղղվել են Ուլյանովսկ, Սամարա, Չեբոկսարի, Ուֆա և Մոսկվա (Վնուկովո):
Նշվում է, որ սահմանափակումները կգործեն մինչև հետագա ծանուցում։