Առաջիկայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների քանակը կգերազանցի մեկ միլիոնը։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրիեսոսը:
«Անցած շաբաթվա ընթացքում մահացությունների թիվը կրկնապատկվել է: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք COVID-19-ով վարակվածության հաստատված դեպքերի թվով կմոտենանք շուրջ մեկ միլիոնին»,-նշել է նա Ժնևում կայացած մամլո ասուլիսում:
Գեբրիեսոսը նաև նշել է, որ շուտով նոր կորոնավիրուսի զոհերի թիվը կարող է մոտենալ 50 հազարին: