Միացյալ Նահանգները չի կարող դեռ հաստատել Չինաստանում կորոնավիրուսի տարածման թվերի մասին հավաստիությունը։ Այս մասին Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ ՕԲրայենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, մենք չենք կարող հաստատել Չինաստանից ստացվող թվերը, հնարավորություն չկա։ Կան բազմաթիվ հաղորդագրություններ, որոնցում ցուցանիշները շատ ցածր են. մենք դրա հաստատումը չունենք», – ասել է ՕԲրայենը։ Թրամփը ճեպազրույցի ժամանակ նաև խոստովանել է, որ չգիտի՝ հավաստի են տվյալները, թե ոչ։
Կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումը գրանցվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, տարածվել է աշխարհի երկրների մեծամասնությունում և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համաճարակ: Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում ավելի քան 900 հազար մարդ է վարակվել, գրանցվել է ավելի քան 44 հազար մահվան ելքեր: Չինաստանում կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 81.554-ի, որոնցից 76.238-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 3.312-ը մահացել են: