Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է ցրել Ազգային ժողովը (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը) և արտահերթ ընտրություններ անցկացնել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ֆրանսիային անհրաժեշտ է հստակ խորհրդարանական մեծամասնություն, որպեսզի գործի հանգիստ և ներդաշնակ»,- ասել է նախագահը ֆրանսիացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Նա հավելել է, որ առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, իսկ երկրորդ փուլը՝ հուլիսի 7-ին։
Այսպիսով՝ Մակրոնը խոստովանել է նախագահական «Վերածնունդ» կուսակցության ծանր պարտությունը Եվրախորհրդարանի (ԵՊ) ընտրություններում, որտեղ այն ստացել է կրկնակի քիչ՝ 15,4% ձայն, քան ընդդիմադիր աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցությունը, որին աջակցել է ընտրազանգվածի 32%-ը։