Վատիկանում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կհանդիպի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ, հայտնել է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
«Վատիկան կատարելիք իր միօրյա այցելության ընթացքում Վեհափառ հայրապետը հաջորդաբար հանդիպումներ կունենա Ֆրանցիսկոս պապի, Վատիկանի արտաքին գործերի նախարարի, Միջեկեղեցական հարաբերությունների բաժանմունքի նախագահի և Արևելյան կաթոլիկ եկեղեցիների բաժանմունքի նախագահի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Արամ Ա-ն հրավիրված է դասախոսելու Վատիկանի Արևելյան համալսարանում։