Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ, հայտնել է Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը կրոնական հարցերից բացի քննարկել են Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալների շուտափույթ ազատման, միջազգային երաշխավորությամբ իրենց պապենական հողեր արցախահայության վերադարձի հարցերը։
«Քննարկվել են միջեկեղեցական հարաբերությունների ծավալման, Սուրբ Հարության տոնը բոլոր եկեղեցիների կողմից միասնաբար նույն օրը նշելու, Երրորդ Վատիկանի ժողով գումարելու անհրաժեշտության, Լիբանանում քրիստոնեա-իսլամ համակեցության ամրապնդման և նոր նախագահի ընտրության հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 10-ին Կիլիկիո կաթողիկոսությունը հայտնել էր, որ Արամ Ա-ն միօրյա այց կկատարի Վատիկան և կհանդիպի Հռոմի պապի հետ։