Տեղատարափ անձրևի ու հեղեղի պատճառով Մոսկվայում մետրոյի Ֆիլևսկայա գծի բաց հատվածում «Բագրատիոնովսկայա» և «Կունցևսկայա» կայարանների միջև երթևեկությունը դադարեցվել, այնուհետև վերականգնվել է, հայտնել է Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտը:
Նշվում է, որ աշխատանքը դադարեցրել են անվտանգության նկատառումներից ելնելով: Դեպարտամենտը տեղեկացրել է, որ Մոսկվայի հյուսիսային վարչական շրջանում հեղեղվել է Կլյազմինսկայա փողոցի երթևեկելի հատվածը, ինչի հետևանքով 1 ավտոբուս հայտնվել է ջրի մեջ։
Ուղևորներին օպերատիվ կերպով տարհանել են, տուժածներ չկան, հավելել են դեպարտամենտից։
Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հեղեղումների հետևանքները վերացնելու ուղղությամբ: