Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Ուիլյամի կինը` դքսուհի Քեյթ Միդլթոնը, մասնակցել է Trooping the Color-ի շքերթին, հայտնում է BBC-ին: Նա քաղցկեղի մասին հայտարարել էր մարտին և դրանից հետո հանրային միջոցառումների չէր մասնակցել։
Հունիսի 15-ին արքայադստերը տեսել են Բուքինգհեմյան պալատի պատշգամբում:
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, ով նույնպես բուժվում քաղցկեղից, շքերթին հետևում էր ոչ թե ձիով, այլ ոսկե կառքով: Trooping the Color-ը տեղի է ունենում ավելի քան 260 տարի և երկար ժամանակ օգտագործվել է բրիտանական միապետի պաշտոնական ծննդյան օրը նշելու համար. շաբաթօրյա շքերթը գահն ստանձնելուց հետո թագավորի համար երկրորդն էր:
42-ամյա արքայադուստրը Instagram-ի էր էջում պատմել է քաղցկեղի դեմ պայքարում «զգալի առաջընթացի» մասին։
«Ես զգալի առաջընթաց եմ գրանցել [հիվանդության դեմ պայքարում], բայց ինչպես քիմիաթերապիայի միջով անցնող յուրաքանչյուր ոք, ես ունեմ իմ լավ և վատ օրերը»,- գրել է Միդլթոնը։
Ըստ պարբերականի՝ Ուելսի արքայադուստրը նաև նախատեսում է միանալ ամառային մի շարք այլ միջոցառումների: Մոտ մեկ շաբաթ առաջ արքայադուստրը ներողություն է խնդրել շքերթի փորձը հիվանդության պատճառով բաց թողնելու համար։
Միդլթոնը մարտին հայտարարել էր իր մոտ քաղցկեղի ախտորոշման մասին։ Փետրվարին Չարլզ III-ի մոտ ևս քաղցկեղ էր ախտորոշվել։ Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նա կշարունակի զբաղվել կառավարական գործերով, սակայն զերծ կմնա հրապարակային միջոցառումներից։