Comedy Club-ի նախկին հաղորդավար և Match TV սպորտային հաղորդումների կրեատիվ պրոդյուսեր, երևանյան Oops! ռեստորանի սեփականատեր Արտաշես (Տաշ) Սարգսյանը դարձել է Հոկեյի մայրցամաքային լիգայի մեդիա նախագծերի տնօրեն, հայտնում է s-bc.ru-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սարգսյանը ժողովրդականություն է ձեռք բերել ԿՎՆ-ի «Նոր հայեր» թիմում հանդես գալու ժամանակ: Հետո նա դարձել է Comedy Club ծրագրի ստեղծողներից ու վարողներից մեկը։ Շատ է աշխատել սպորտի ոլորտում, նկարահանել և հեղինակել մի շարք սպորտային հաղորդումներ։
Նրա վերջին աշխատանքի վայրը FeedConstruct տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունն էր, որտեղ Սարգսյանն զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։ Ընկերությունն զբաղվում էր սպորտային տվյալների, այդ թվում՝ սկաուտինգի և խաղադրույքների ոլորտում լուծումներով։