ՌԴ Դոնի Ռոստովի մարզի մեկուսարանի խցերից մեկում պահվող բանտարկյալները պատանդ են վերցրել քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակցի, տեղեկացրել է ՌԴ Ռոստովի մարզի պատիժների կատարման դաշնային ծառայությունը։
Ծառայության փոխանցմամբ՝ պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Նշվում է, որ իրավիճակը վերահսկվում է:
Baza տելեգրամյան ալիքը գրել է, որ, որոշ տվյալներով, բանտարկյալների թվում կան ահաբեկչական հոդվածներով դատապարտվածներ: RBC-ն, հղում անելով ռուսական ԶԼՄ-ներին, հայտնել է, որ նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են։