Ուժայինները վնասազերծել են ՌԴ Դոնի Ռոստովի մարզի մեկուսարանում պատանդներ վերցրած կալանավորներին, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ դաշնային քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ պատանդները չեն տուժել:
Հունիսի 16-ին ծառայությունը հայտարարել էր, որ Ռոստովի մարզի մեկուսարանի խցերից մեկում պահվող կալանավորները պատանդ են վերցրել քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակցի։
Baza տելեգրամյան ալիքը գրել էր, որ, որոշ տվյալներով, բանտարկյալների թվում կան ահաբեկչական հոդվածներով դատապարտվածներ: RBC-ն, հղում անելով ռուսական ԶԼՄ-ներին, հայտնել էր, որ նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են։