Իսրայելի Արտակարգ ռազմական կաբինետը լուծարվել է նախարար Բենի Գանցի հրաժարականից հետո, հայտնում է TACC գործակալությունը։
Նեթանյահուն անվտանգության հարցերով նեղ կաբինետի նիստում հայտարարել է, որ արտակարգ ռազմական կաբինետի ստեղծումը «Գանցի հետ կոալիցիոն համաձայնագրի մի մասն էր:
«Գանցի հեռանալուց հետո նման ֆորում այլևս չի լինի»,- հավելել է վարչապետն ի պատասխան Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի՝ Գանցի հրաժարականից հետո իրեն արտակարգ ռազմական կաբինետում ընդգրկելու խնդրանքին։
Աղբյուրը հայտնում է, որ ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ ժամանակ Նեթանյահուն կանոնավոր խորհրդակցություններ և հանդիպումներ է ունենում Պաշտպանության նախարարի և ուժային կառույցների ղեկավարների հետ։
Գանցը Նեթանյահուին կոչ էր արել համաձայնության գալ երկրում արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետի շուրջ: Այն բանից հետո, երբ Գանցի կուսակցությունը լքել էր կառավարությունը, Նեթանյահուի կոալիցիան շարունակում է վերահսկել 120 տեղանոց Կնեսետում (խորհրդարան) 64 մանդատների մեծամասնությունը:
Մայիսի 18-ին Գանցը հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին, եթե Նեթանյահուն մինչև հունիսի 8-ը չներկայացներ Գազայի հատվածի հետպատերազմյան կարգավորման ծրագիր։
Բելառուսի նախագահական ընտրությունների օրը հայտնի է
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հունվարի 26-ին, հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Բելառուսի ԿԸՀ-ն դեկտեմբերի 23-ին կայացած...