Իսրայելի ոստիկանությունը վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել է ութ ցուցարարի, հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով The Jerusalem Post-ին։
Ըստ հրապարակման՝ ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության ղեկավարի նստավայր։
Հունիսի 17-ին նախարար Բենի Գանցի հրաժարականից հետո Նեթանյահուն լուծարել էր Իսրայելի արտակարգ ռազմական կաբինետը։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։