Հնդկաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով 15 մարդ է զոհվել, կան 60-ից ավել վիրավորներ, տեղեկացնում է Reuters-ը։
Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Բենգալիա նահանգի Սիլիգուրի քաղաքի մոտ։ Ըստ աղբյուրի՝ բեռնատար գնացքը մխրճվել է մարդատար գնացքի մեջ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել ողբերգության զոհերի ընտանիքներին։
«Ցավակցում եմ նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, աղոթում եմ տուժածների շուտափույթ ապաքինման համար»,- ասել է նա և հավելել, որ քննարկել է իրավիճակը պաշտոնյաների հետ։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ բեռնատար գնացքի մեքենավարը բաց է թողել կանգառի ազդանշանը, որից հետո բախվել է երկրորդ գնացքին։