Սաուդյան Արաբիայում Հաջի ուխտագնացության ժամանակ շոգի հետևանքով առնվազն 550 ուխտավոր է մահացել, հայտնել է РИА Новости-ն։
Ըստ լրատվականի՝ մահացածների մեծ մասը Եգիպտոսի քաղաքացիներ են, սակայն նրանց թվում կան նաև հորդանանցիներ և թունիսցիներ։
Երկուշաբթի օրը Մեքքայում ջերմաստիճանը հասել է գրեթե 52 աստիճան Ցելսիուսի։ Հաջը սկսվել է հունիսի 14-ին և կտևի մինչև հունիսի 19-ը: Ընդհանուր առմամբ՝ մասնակցում է ավելի քան մեկուկես միլիոն ուխտավոր, հայտնել է լրատվականը։
Սաուդյան Արաբիայում Հաջի ժամանակ մահերը հազվադեպ չեն․ 2023 թվականին 240 է մարդ մահացել, ավելի քան 10 հազարը՝ տուժել է շոգի պատճառով, նշել է կայքը։