Բուլղարիայի 50-րդ գումարման Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ է ընտրվել «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» դաշինքի և «Ժողովրդավարական ուժերի միություն» (GERB-SDS) դաշինքի պատգամավոր Ռայա Նազարյանը, հայտնում է Բուլղարիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Նրա թեկնածությունը պաշտպանել է 131 պատգամավոր, դեմ է քվեարկել 66-ը, ձեռնպահ՝ 39-ը։
Նազարյանը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 16-ին Վառնայում։ Նա 12 տարվա փորձ ունի տարբեր իրավական պրակտիկայում, ներառյալ բուլղարական դատարաններում առևտրային, քաղաքացիական և վարչական վարույթներ վարելը, ինչպես նաև իրավական վեճերի միջնորդությունը և արտադատական լուծումը: 2013 թվականից՝ Սոֆիայի փաստաբանների ասոցիացիայի անդամ է։ Նա նաև իրավաբանական ընկերության գործընկեր և համահիմնադիր է։ 2024 թվականի հունիսի 9-ին Նազարյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր երրորդ ժամկետով։ Նա գլխավորել է Սոֆիայի թիվ 24 բազմանդամ ընտրատարածքում GERB-SDS-ի թեկնածուների ցուցակը։ Նազարյանը քաղաքական դաշտ է մտել 2022թ․։