Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հունիսի 21-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հարակից երկու գյուղում և թաղամասերում հրդեհից տուժել է 78 մարդ։
Ըստ նախնական վարկածի՝ Չընար թաղամասում հրդեհ է բռնկվել էլեկտրական լարերի՝ իրար դիպչելու հետևանքով, իսկ ուժեղ քամու հետևանքով կրակը տարածվել է շրջակա 4 գյուղեր։