Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, որոնց թվում 2 երեխա կա, հայտնում է ՏԱՍՍ-ը։ 144 մարդ վիրավորվել է։
Коммерсантъ-ի հաղորդմամբ՝ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հարձակման պատասխանատվությունը կրում են Վաշինգտոնն ու Կիևը։ Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևն իր Տելեգրամ ալիքում հայտնել է, որ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 5 երեխա։ 7 անչափահաս ծանր վնասվածքներով հիվանդանոցում է։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ հրթիռակոծումն իրականացվել է կասետային միջուկով ամերիկյան 5 ATACMS հրթիռով։ ՀՕՊ-ի գործողությունների արդյունքում հրթիռներից մեկը շեղվել է ընթացքից և պայթել օդում՝ քաղաքի վրա։ Բեկորները թափվել են քաղաքի ծովամերձ Ուչկուևկա և Լյուբիմովկա արվարձանների վրա։