Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքում խոշոր հրդեհի հետևանքով 2 մարդ է մահացել, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովին։
Հրդեհը բռնկվել է Ֆրյազինոյի 8 հարկանի վարչական շենքում, մակերեսը կազմում է 4 հազար քառակուսի մետր: Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է Ка-32 ուղղաթիռը:
«Հրշեջները շարունակում են մարել կրակը։ Տեղում աշխատում է շտապօգնության 12 բրիգադ»,- տեղեկացրել է Վորոբյովը։