WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել բրիտանական բանտից, գրում է The Guardian-ը։
Ըստ աղբյուրի՝ 52-ամյա Ասանժը համաձայնել է իրեն մեղավոր ճանաչել ԱՄՆ-ի ազգային պաշտպանության գաղտնի փաստաթղթերն ստանալու և հրապարակելու գործով, որը թույլ կտա նրան վերադառնալ տուն՝ իր հայրենի Ավստրալիա:
Wikileaks կայքը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ Ասանժը թռիչք է կատարում Լոնդոնի Ստանստեդ օդանավակայանում։ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հաստատել է, որ նա լքել է Մեծ Բրիտանիան:
Բրիտանիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու որոշում էր կայացրել: Ավելի վաղ Լոնդոնի դատարանը վճռել էր, որ WikiLeaks-ի հիմնադրի արտահանձնումն անօրինական կլինի, քանի որ Ասանժը, որը տառապում է աուտիզմով և կլինիկական ընկճախտով, պատրաստ է ինքնասպանություն գործել և կիրականացնի իր ծրագիրը, եթե հայտնվի ԱՄՆ-ի բանտում։