Կանադան և Նիդերլանդներն իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Լիբանանը։
Կանադայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Լիբանան մեկնելուց և որքան հնարավոր է շուտ հեռանալ մերձավորարևելյան այս երկրից, ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հայտարարության մեջ, հայտնում է «Տասս»-ը։
«Անվտանգային իրավիճակը Լիբանանում գնալով ավելի անկայուն և անկանխատեսելի է դառնում [շիական] «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև շարունակվող հակամարտության սրման պատճառով և կարող է վատթարանալ ցանկացած պահի»,- ասել է նախարարը։
Նա Լիբանանում գտնվող կանադացիներին կոչ է արել հեռանալ երկրից, քանի դեռ հասանելի են մասնավոր թռիչքները:
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունն իր կոչը հիմնավորել է Իսրայելի հետ սահմանին սրման վտանգի պատճառով։
Հունիսի 22-ի գիշերն Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ հրեական պետության իշխանությունները մտադիր են դադարեցնել «Հըզբոլլահի» հարձակումները և շուտով անհրաժեշտ որոշումներ կընդունեն այդ ուղղությամբ։ Հունիսի 18-ին Կացը զգուշացրել էր, որ լայնամասշտաբ հակամարտության դեպքում «Հեզբոլլահը» կոչնչացվի, իսկ Լիբանանին լրջորեն վնաս կհասցվի։