Կոմիում Վորկուտա-Նովոռոսիյսկ ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով երկու մարդ է մահացել, հայտնել է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով «Ռուսական երկաթուղիներ»-ին։
Դեպքի վայրում երկու մարդու մարմին են գտել, հայտնել են «Ռուսական երկաթուղիներ»-ից։
Հունիսի 26-ի երեկոյան Վորկուտա-Նովոռոսիյսկ թիվ 511 մարդատար գնացքի 9 վագոն դուրս էր եկել գծերից։ Վագոններում 195 ուղևոր և երկաթուղու 20 աշխատակից է եղել։ Հունիսի 26-ին հայտնի էր դարձել 50 տուժածի մասին, որոնցից 10-ը, վերջին տվյալներով, գտնվում են հիվանդանոցներում։ Նրանց թվում 14-ամյա աղջիկ կա, որը ծանր վիճակում է։
Վթարի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (երթևեկության անվտանգության և երկաթուղային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը): Միջադեպի նախնական պատճառը հորդառատ անձրևների հետևանքով ռելսերի տեղաշարժն է։