Ռուսաստանում ժամանակավոր կացության կամ աշխատանքի թույլտվություն ստանալու համար մեկնած ներգաղթյալների համար ռուսաց լեզվի քննություն հանձնելու պահանջները պետք է լինեն նույնը, ինչ դպրոցի շրջանավարտների համար, Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի նիստում հայտարարել է «Ռոսօբրնաձոր»-ի ղեկավար Անզոր Մուզաևը։
«Այս պահանջները դրված են մեր դպրոցների 9-րդ և 11-րդ դասարանի շրջանավարտների առջև, այսինքն՝ այստեղ ոչ մեկի համար ոչ մի կողմնակալություն չպետք է լինի»,- ասել է Մուզաևը։
Նա առաջարկել է պարտադիր խոսակցական քննություն, գրելու հմտությունները որոշելու առաջադրանքներ, տեսա և աուդիո ձայնագրությունների միջոցով քննության ողջ ընթացակարգի ձայնագրում և գնահատման նվազագույն շեմի բարձրացում:
Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումը տեղի է ունենում հունիսի 26-28-ը։