Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունը և նրա դաշնակիցները Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում ստացել են 33,4 տոկոս ձայն, գրել է Le Parisien-ը։
Նրանց հաջորդում են ձախերը, որոնք միավորվել են «Նոր ժողովրդական ճակատ»-ում (27,98%)՝ առաջ անցնելով նախագահ Մակրոնի կողմնակիցների կոալիցիայից (20,76%)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզում, Լիոնում և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելլայի «Ազգային միասնություն» կուսակցության հաղթանակի ֆոնին անկարգություններ են սկսվել։