Ադրբեջանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Իսրայել Կացը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել հունիսի 28-ին։
Բայրամովը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, (Արցախի օկուպացված-խմբ) տարածքներում իրականացվող վերականգնողական և շինարարական աշխատանքների, ականների դեմ պայքարի խնդիրների մասին։
Կողմերը քննարկել են նաև Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը: