Լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերը պաշտոնապես ստանձնել է Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը, հայտնում է Կոմմերսանտը։
Բուքինգհեմյան պալատում Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ հանդիպմանը նա կառավարություն կազմելու մանդատ է ստացել։
Սթարմերը դարձել է Լեյբորիստական կուսակցության յոթերորդ վարչապետը։ Նախորդ վարչապետ Ռիշի Սունակն իր կուսակցության պարտությունից հետո հուլիսի 4-ին հրաժարական էր տվել։
Պահպանողական կուսակցությունը խորհրդարանում ստացել է 121 տեղ՝ կորցնելով 250-ը: Լեյբորիստներն ստացել են 412 մանդատ (աճը՝ 211 մանդատով)՝ նախկինում 14 տարի ընդդիմություն լինելով։