Թուրք ըմբիշ Ալպերեն Բերբերը Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում իր հաղթանակը տոնել է ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստով, գրում է Turkiye Today-ը։
«Ես հասկանում եմ այն ժեստի իմաստը, որն արել եմ չեմպիոն դառնալուց հետո։ Ես գայլի նշանը ցույց տվեցի՝ որպես թուրքական ժառանգության խորհրդանիշ։ Ես դա արել եմ անկեղծորեն, իմ սրտի խորքից»,- Սամսունի քաղաքապետ Հալիթ Դողանի հետ հանդիպմանն ասել է մարզիկը։
Առաջնությունից հետո Բերբերը նաև լուսանկար է հրապարակել՝ թուրքական դրոշին, կիսալուսնին և թուրք ազգայնականների խորհրդանիշ գայլին հավատարմության երդման մասին խոսքերով։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Սերբիայում։ Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 1-ին և կավարտվի հուլիսի 7-ին։
Հուլիսի 2-ին թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը նույնպես ցուցադրել էր «գորշ գայլերի» ժեստը՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Ավստրիայի հավաքականի դեմ խաղում գոլ խփելուց հետո։ ՈՒԵՖԱ-ն ֆուտբոլիստին որակազրկել էր երկու խաղով՝ «ոչ պատշաճ պահվածքի» համար։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆասերը ողջունել էր ՈՒԵՖԱ-ի որոշումը, ժեստն անվանել է ռասիզմի դրսևորում և հայտարարել, որ «թուրքական աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մարզադաշտերում»:
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ․ Մուշեղ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը նվաճել է Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ, հայտնում են...