Թուրք երկրպագուները Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի Նիդերլանդներ-Թուրքիա հանդիպման ժամանակ մասսայաբար ցուցադրել են ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը, հայտնում է 301-ը։
Գերմանիայում կայացած խաղին ներկա էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հուլիսի 2-ին թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը նույնպես ցուցադրել էր «Գորշ գայլերի» ժեստը՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Ավստրիայի հավաքականի դեմ խաղում գոլ խփելուց հետո։ ՈՒԵՖԱ-ն ֆուտբոլիստին որակազրկել էր երկու խաղով՝ «ոչ պատշաճ պահվածքի» համար։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆասերը ողջունել էր ՈՒԵՖԱ-ի որոշումը, ժեստն անվանել էր ռասիզմի դրսևորում և հայտարարել, որ «թուրքական աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մարզադաշտերում»:
Հուլիսի 6-ին թուրք ըմբիշ Ալպերեն Բերբերը Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում իր հաղթանակը տոնել էր ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստով։