Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու այրին՝ Յուլիա Նավալնայան, ներառված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում, հայտնում է «Ռիա նովոստին»՝ հղում անելով «Ռոսֆինմոնիտորինգ» կայքին։
Մոսկվայի Բասմանի դատարանը երկու ամսով ձերբակալել էր Նավալնայային՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում կալանավորման կամ արտահանձնման պահից։ Նա միջազգային հետախուզման մեջ է։
Փետրվարի 16-ին ուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ՌԴ ուղղիչ գաղութում մահացել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։