Լոնդոնում սպանել են BBC-ի սպորտային մեկնաբան Ջոն Հանթի ընտանիքին, հայտնել են The Times-ը և BBC-ն։
Ըստ տեղեկության՝ սպանությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Հանթի տանը։ Սպանվել են նրա կինը՝ 61-ամյա Քերոլը և երկու դուստրերը՝ 25-ամյա Լուիզը և 28-ամյա Հաննան։
Նշվում է, որ սպանության կասկածանքով հետախուզվում է 26-ամյա Քայլ Քլիֆորդը։ Ենթադրվում է, որ նա թաքնվում է Հերթֆորդշիրում կամ հյուսիսային Լոնդոնում և զինված է։
Միջադեպի հետ կապված որոշ քաղաքային դպրոցներ սահմանափակումներ են մտցրել։ Մասնավորապես, Էնֆիլդում գտնվող Սուրբ Միքայելի կաթոլիկ քերականական դպրոցի ղեկավարությունը որոշել է երեխաներին թույլ չտալ դուրս գալ խաղահրապարակ։
Հանթն սպանության պահին գտնվել է Լոնդոնի հարավում՝ Լինգֆիլդ ձիարշավարանում։ Նա դեպքի պահին մեկնաբանում էր ձիավազքեր: