Ճապոնիայի Չիբա պրեֆեկտուրայի մոտակայքում 21-ամյա չինուհուն ալիքները լողալիս տարեն են բաց ծով, որտեղ նա անցկացրել է 36 ժամ, հայտնում է Kyodo-ն։
Հուլիսի 8-ի երեկոյան աղջիկն ընկերոջ հետ հանգիստն անցկացնում էր Իձու թերակղզու լողափում։ Նա լողում էր օղակով, բայց հանկարծ անհետացել է։ Ըստ աղբյուրի՝ ալիքների բարձրությունն այդ ժամանակ հասնում էր երեք մետրի։
Չինուհու ընկերը դեպքի մասին հայտնել է ոստիկանությանը։ Տեղի իշխանությունները նրան անհետ կորած են հայտարարել և որոնողափրկարարական աշխատանքներ են սկսել:
Արդյունքում՝ աղջիկը բաց ջրում անցկացրել է 36 ժամ, որի ընթացքում ափից 80 կիլոմետր հեռացե էլ։ Չինուհուն փրկել են, քանի որ նրան նկատել է անցնող նավը։
Առափնյա պահպանության ուղղաթիռը տուժածին տեղափոխել է Յոկոհամայի հիվանդանոց։ Նրա մոռ առկա էին ջրազրկման ախտանիշներ, սակայն հոսպիտալացում չի պահանջվել: