Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը վաճառքի են հանել Բևերլի Հիլզում գտնվող առանձնատունը, որը նրանք գնել էին անցած տարի հարսանիքից հետո՝ միասին ապրելու համար, հայտնում է «Правил жизни»-ն։
2023 թվականի գարնանն ամուսիններն իրենք են վճարել 60 մլն դոլար 12 ննջասենյակով և 24 լոգասենյակով տան համար, ավելին, գնելուց հետո այն վերանորոգել են։ Այժմ նրանք ցանկանում են դրա դիմաց ստանալ 68 միլիոն դոլար, բացի տնից՝ 3,5 հազար մ² տարածքով, ապագա սեփականատերերը կստանան նաև 21 հազար մ² այգի։
Նշվում է, որ Աֆլեքն ու Լոպեսը փորձել են վաճառել առանձնատունն առանց համացանցում հրապարակումների, սակայն, ըստ ամենայնի, գնորդներ չեն գտնվել։ Լրատվամիջոցները հայտնում են, որ զույգը երկար ժամանակ միասին չի ապրում և պատրաստվում է ամուսնալուծության՝ Լոպեսը ընկերների հետ հանգստանում է Իտալիայում, իսկ Աֆլեքը տուն է վարձում Լոս Անջելեսում։
Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը սկսել էին հանդիպել 2002 թվականին։ Նույն տարում նրանք նշանադրվել են, սակայն հարսանիքն ստիպված էին հետաձգել, և 2004 թվականին զույգը որոշել էր բաժանվել։ Լոպեսն ու Աֆլեքը վերամիավորվել էին 2021 թվականին, նրանց նշանադրության մասին հայտնի էր դարձել 2022 թվականի ապրիլին, իսկ հուլիսին նրանք ամուսնացել էին։