Մերձմոսկվայում Superjet ինքնաթիռ է կործանվել, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում ուղևոր չի եղել, միայն երեք հոգուց բաղկացած անձնակազմը, ովքեր մահացել են։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է անձնակազմի մահը և նշել, որ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։
Կայքի տեղեկություններով՝ ինքնաթիռը, որն ընկել է անտառում, փորձնական թռիչք էր իրականացնում։
Կոլոմնայի ղեկավար Ալեքսանդր Գրեչիշչևը հաստատել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ապրաքսինոյի շրջանում, ըստ նրա, ինքնաթիռում գտնվել են երկու օդաչուներ և մեկ նավիգատոր։
Կայքը՝ հղում անելով Telegram ալիքին, նշում է, որ վթարից առաջ անձնակազմը աղետի ազդանշան է ուղարկել, փորձել է վայրէջք կատարել, մի քանի շրջանաձև մոտեցումներ կատարել և վառելիքն սպառվել է։