Սպանության մեջ մեղադրվող հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինն արդարացվել է, հայտնում է BBC-ն։ Ըստ աղբյուրի՝ դերասանը դատարանի դահլիճում արտասվել է։
Հիշեցնենք, որ օպերատոր Գալինա Հաթչինսը մահացել էր 2021 թվականի հոկտեմբերին՝ «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Բոլդուինը կրակել էր ատրճանակից՝ պատահաբար սպանելով նրան և վիրավորելով ֆիլմի ռեժիսոր Ջոել Սոուսային։ Ինչպես պնդում է դերասանը, նա չի սեղմել ձգանը, այլ ընդամենը քաշել և բաց է թողել՝ հետևելով կադրը կառուցող Հաթչինսի հրահանգներին: Ատրճանակը պետք է լիցքավորված լիներ «պարապ» փամփուշտներով, սակայն դրանք մարտական են եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նկարահանումների ժամանակ զոհված Գալինա Հաթչինսի ընտանիքը նոր հայց է ներկայացրել Ալեք Բոլդուինի դեմ։