Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածուի ելույթի ժամանակ կրակոցների ձայներ են լսվել , հայտնում է Reuters-ը՝ հրապարակելով կադրեր միջադեպից:
Կրակոցների սկսվելուց անմիջապես հետո Թրամփը թեքվել է դեպի ամբիոնը, նրան մոտեցել են թիկնապահները։ Նա ընդհատել է ելույթը և հեռացել հարթակից։
Տեսանյութում երևում է, որ Թրամփի աջ ականջից արյուն է հոսում։ Ավելի ուշ նա հաստատել է, որ փամփուշտը վնասել է աջ ականջի վերին հատվածը։
Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ կրակողն սպանվել է, սպանվել է նաև հանրահավաքի մեկ մասնակից, մյուսը ծանր վիրավորվել է:
Իրավապահները Թրամփի վրա կրակոցները որպես սպանության փորձ են որակել, հայտնում են Associated Press-ը և ABC-ն:
Թրամփի վրա կրակողը գտնվում էր մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, հայտնել են The New York Post-ի աղբյուրները։