Չեչնիայում շինհրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել, հայտնել է RT-ն։
Դեպքը տեղի է ունեցել Բաշին-Կալի գյուղում։ Նախնական տվյալներով՝ պայթել է գազի բալոն։ Չեչնիայի միասնական դիսպետչերական ծառայության տվյալներով՝ բոլոր մահացածները շինաշխատանքներ կատարողներ են։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հոդվածով, հայտնել է կայքը։
Արտակարգ իրավիճակի փաստը հաստատել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Նա ընդգծել է, որ պայթյունի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Հանրապետության ղեկավարի խոսքով՝ զոհերի թվում կան ինչպես Չեչնիայի, այնպես էլ Դաղստանի բնակիչներ։ Նրանց բոլորին բուժհաստատություններում ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։