Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հուսիթներ) շարժումը հուլիսի 19-ի գիշերն անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հարված է հասցրել Թել Ավիվին, գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով շարժման հայտարարությանը։
The Jerusalem Post-ը տեղեկացրել է, որ պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել:
Ըստ հայտարարության՝ հուսիթները Թել Ավիվում «ռազմական գործողություն են իրականացրել»։ Քաղաքի վրա հարձակվելու համար հուսիթներն օգտագործել են նոր ԱԹՍ, որը կոչվում է «Յաֆֆո»։ Այն, ապստամբների պնդմամբ, կարող է շրջանցել հակառակորդի ՀՕՊ համակարգերը:
Հուսիթները նշել են, որ Թել Ավիվն «անվտանգ տարածք չի լինի և կդառնա ապստամբների հիմնական թիրախը»՝ նրանց սպառազինությունների հասանելիության սահմաններում: Շարժումը հայտարարել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Իսրայելի ռազմավարական օբյեկտներին՝ ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի գործողությունների։