«Հանրապետական» կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում մտադիր է խաղաղություն և ներդաշնակություն հաստատել ամբողջ աշխարհում։ CNN-ը գրել է, որ նա այդ մասին հայտարարել է Միլուոկիում՝ հանրապետականների համագումարում ունեցած ելույթի ժամանակ։
Քաղաքական գործչի խոսքով՝ այդ հավակնոտ նպատակին հասնելու համար «անհրաժեշտ է Ամերիկային փրկել ձախողված և ոչ կոմպետենտ ղեկավարությունից»։ Թրամփը համոզմունք է հայտնել, որ երկրների միջև բոլոր թյուրըմբռնումները հրահրել է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը:
«Ես կավարտեմ յուրաքանչյուր միջազգային ճգնաժամ, որն ստեղծել է ներկայիս վարչակազմը, ներառյալ՝ Ուկրաինայի հակամարտությունը, որը երբեք տեղի չէր ունենա, եթե ես լինեի նախագահ»,- ամփոփել Է Թրամփը:
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ էր իրականացվել։ Փամփուշտը վնասել էր նրա աջ ականջի վերին հատվածը։ Թրամփի ուղղությամբ կրակողն սպանվել էր, զոհվել էր հանրահավաքի մասնակիցներից մեկը, վիրավորվել՝ 2 քաղաքացի։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։