Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հետ բանակցել և հասնել մշտական խաղաղության և հարցի լուծման, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է լուծում գտնելու համար առաջարկվող ցանկացած նախաձեռնություն դիտարկել, սակայն համոզված է, որ լուծումը, որը հիմնված է երկհամայնքային դաշնության ստեղծման վրա, իրատեսական չէ։
«Չես կարող երկու անգամ նույն գետը մտնել, ոչնչի չեք կարող հասնել՝ անտեսելով կղզու իրողությունները»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հույս է հայտնել, որ օրերից մի օր կղզու երաշխավոր երկրների ղեկավարները միասին կայցելեն Կիպրոսի երկու կողմերը։