Իսրայելական կործանիչներն ավիահարված են հասցրել Եմենին՝ ի պատասխան հուլիսի 18-ին Թել Ավիվի վրա հութիների արձակած անօդաչու թռչող սարքերով հարձակման, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներին։
Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Իսրայելն ուղղակիորեն հարձակվում է ավելի քան 1000 մղոն հեռավորության վրա գտնվող Եմենի վրա: Ըստ աղբյուրի՝ իսրայելցի պաշտոնյան հաստատել է հարվածը և ասել, որ այն իրականացվել է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված:
Հութիները՝ իսլամիստական զինյալ խմբավորումը, որն աջակցում է Իրանին, ամիսներ շարունակ հարձակվում էր Կարմիր ծովում գտնվող առևտրային նավերի վրա՝ ի պատասխան Գազայում Իսրայելի պատերազմի:
Հութի պաշտոնյաները հայտնել են, որ իսրայելական կողմը Հոդեյդա նավահանգստում հարվածել է նավթային օբյեկտներին, որը վերահսկվում է խմբավորման կողմից:
The Jerusalem Post-ը տեղեկացրել էր, որ հուլիսի 19-ի գիշերը հութիների հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել: