Անհայտ անձը կրակ է բացել Խորվաթիայի Դարուվար քաղաքի ծերանոցում, ինչի հետևանքով հինգ մարդ է մահացել, հայտնել է «Կոմերսանտը»՝ երկրի ՆԳՆ ղեկավար Դավոր Բոժինովիչին հղումով։
Խորվաթական Mojportal կայքի տեղեկություններով՝ կրակողը 51-ամյա թոշակի անցած ռազմական ոստիկան է։ Նա սպանել է մորը, ծերանոցի երեք այլ բնակչի և մեկ աշխատակցի։
Կայքը գրել է, որ կրակողի մայրը տասը տարի ապրել է ծերանոցում։ Մինչ դեպքը ոստիկանը գնացել է մոտակա «Դարուվար» սրճարան, որտեղ կամավոր սպասարկել է հաճախորդներին, ապա ասել, որ «անելիք ունի»։ Կրակոցներից հետո նա վերադարձել է սրճարան, որտեղ սպասել է ոստիկաններին։ Սպանության դրդապատճառները դեռևս անհայտ են։