Խորվաթիայի ծերանոցներից մեկում հուլիսի 22-ին տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի, հայտնում է Associated Press-ը։
Մահացածներից մեկը Դարուվար քաղաքի մասնավոր ծերանոցի աշխատակիցն է, մյուսները նրա հյուրերն են եղել: Զոհվածների մեծ մասը 80-90 տարեկան էր, նրանց թվում է նաև հրաձիգի մայրը։
AP-ն հայտնել է առնվազն 6 վիրավորի մասին։
Հուլիսի 22-ին «Կոմերսանտը» գրել էր, որ անհայտ անձը կրակ է բացել Խորվաթիայի Դարուվար քաղաքի ծերանոցում, ինչի հետևանքով հինգ մարդ է մահացել։