Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտարարել է Մի-28 ուղղաթիռի կործանման մասին, հայտնել է BFM-ն։
Նրա խոսքով՝ ինքնաթիռը կործանվել է Ժիզդրինսկի շրջանում։ Այժմ վթարի վայրում աշխատում են օպերատիվ խումբը և փրկարարները, նշել է նա։ Այլ մանրամասներ նահանգապետը չի հայտնել։
Մի-28-ը անձնակազմը բաղկացած է երկու հոգուց։ Այն նախատեսված է տանկերի և այլ զրահատեխնիկայի որոնման և ոչնչացման համար։ Ուղղաթիռն ունակ է կատարել աէրոբատիկ մանևրներ, գրել է կայքը։