ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում բացահայտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի մանրամասները, հայտնել է BFM-ը։ Թրամփի խոսքով` նա իր զրուցակցին կոչ է արել վերջ տալ ուկրաինական հակամարտությանը։
«Ես ասացի, որ մենք պետք է վերջ տանք այս հակամարտությանը։ Սա պատերազմական մեքենա է, դուք գործ ունեք պատերազմական մեքենայի հետ։ Նրանք (ռուսները-խմբ․) հաղթեցին Հիտլերին, հաղթեցին Նապոլեոնին»,- ասել է Թրամփը։
Հեռուստաալիքին տված հարցազրույցում հանրապետական թեկնածուն կրկին մեղադրել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին Ուկրաինայում տեղի ունեցողի համար։ Թրամփն ընդգծել է, որ հակամարտություն սկսելու հնարավորությունները «զրոյական են»։ Նա հիշեցրել է, որ դա տեղի չի ունեցել իր՝ պետության ղեկավարի պաշտոնում։
Թրամփն ու Զելենսկին 2021 թվականից ի վեր առաջին անգամ հեռախոսով զրուցել են հուլիսի 19-ին։ Խոսելով Truth սոցիալական ցանցի իր էջում զրույցի մասին՝ ԱՄՆ նախկին նախագահն այն անվանել է «շատ լավ»։