Ամերիկացի Նոլան Արբոն, որն աշխարհում առաջին մարդն է, որի ուղեղի մեջ փոխպատվաստել են Neurolink չիպ, պատմել է, որ ալգորիթմին «նամակ» ծրագիր է սովորեցնում, գրել է «Ռիա Նովոստին»։
«Երեկ մենք անում էինք մի բան, որը նման է ժեստերի լեզվին։ Ես այբուբենը գրում եմ ժեստերի լեզվով, և ալգորիթմը սովորում է դա։ Մենք սկսեցինք 5-6 նիշով, որպեսզի Neuralink ալգորիթմին սովորեցնենք այն, ինչ ես փորձում էի անել, և ես մի քանի բառ «գրեցի» այս ձևով (մտքի ուժի օգնությամբ-խմբ.)։ Դա հրաշալի էր»,- ասել է նա:
2024-ի հունվարին Մասկի Neuralink ընկերությունն առաջին անգամ մարդու ուղեղում տեղադրել էր նեյրոչիպ, որը թույլ է տալիս «պարզապես մտածելով» կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը։ Մայիսին ԱՄՆ առողջապահության նախարարության դեղերի վարչությունը լիազորել էր ընկերությանը Telepathy ուղեղի իմպլանտը տեղադրել երկրորդ հիվանդի ուղեղում։ Ըստ Bloomberg-ի՝ ապագայում Neuralink-ը հույս ունի ստեղծել մի համակարգ, որի դեպքում յուրաքանչյուրը կարող է գնալ կլինիկա և 15 րոպե տևողությամբ վիրահատության շնորհիվ դառնալ «կիբորգ», օրինակ՝ ներբեռնել տեղեկատվություն ինտերնետից իր ուղեղ, ինչպես Կիանու Ռիվզի կերպարը «Մատրիցա»-ում: