Ռուսաստանցիների համակարգիչներում YouTube վիդեոհոսթինգի արագությունը մեկ շաբաթում կնվազի 70%-ով, հայտարարել է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը, հայտնել է Rossia-ն։
Պատգամավորի խոսքով՝ մինչև այս շաբաթվա վերջ YouTube-ի արագությունը կնվազի 40%-ով, մինչդեռ խոսքը «desktop»-ային տարբերակների մասին է, այն «դեռ չի ազդի բջջային կապի վրա»։
Խինշտեյնը տեսահոսթինգի դանդաղեցումն անվանել է «հարկադիր քայլ», որն ուղղված է հարթակի ադմինիստրացիայի դեմ։
Նա նաև հավելել է, որ YouTube-ի «դեգրադացումը» չի ազդի մարդկանց մեծամասնության վրա, քանի որ նրանք «հանգստի մեջ են և բջջային սարքերից են օգտվում ինտերնետ մուտք գործելու համար»։
«Սակայն ռեսուրսն ինքն իր աչքերով կտեսնի, որ պետությունը համոզումից անցել է կոնկրետ քայլերի, հետևաբար, YouTube-ի հետագա ճակատագիրը կախված է բացառապես իրենից, եթե ռեսուրսների ադմինիստրացիան չփոխի իր քաղաքականությունը և չսկսի ենթարկվել մեր օրենքներին, ոչ մի լավ բան չի սպասվում»,- ընդգծել է նա։