ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե նախագահական ընտրություններում հաղթի Դեմոկրատական կուսակցության թեկնածուն՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, աշխարհը կկանգնի Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առաջ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով The Times of Israel-ին։
«Մենք կտեսնենք, թե ինչպես ամեն ինչ կստացվի: Բայց եթե ամեն ինչ ստացվի, եթե մենք հաղթենք, ապա դա շատ պարզ կլինի։ Եթե մենք դա չանենք, դա կավարտվի Մերձավոր Արևելքում խոշոր պատերազմներով: Եվ, հնարավոր է, Երրորդ համաշխարհային պատերազմով, քանի որ երկիրը ղեկավարում են ոչ կոմպետենտ մարդիկ»,- ասել է Թրամփը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Ֆլորիդայում հանդիպման ժամանակ։
Հուլիսի 27-ին ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես առաջադրվել է նախագահի թեկնածու։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։