ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում գտնվող Քևին Սփեյսիի տունը աճուրդում վաճառվել է 3,24 միլիոն դոլարով, հայտնում է Правила жизни-ն։
Հարբորվյուի ափամերձ տարածքում գտնվող հինգ հարկանի տան մակերեսը կազմում է 836 մ²։ Այն ունի վեց ննջասենյակ, յոթ լոգասենյակ, ինչպես նաև սաունա, կինոթատրոն և տեռասա տանիքին։ Աճուրդը տևել է մոտ 10 րոպե, գույքը գնել է տեղի կառուցապատող։
Տունը, որը Քևին Սփեյսին ձեռք է բերել 2016 թվականից, աճուրդի է հանվել դերասանի բազմամիլիոնանոց պարտքերի պատճառով։ Նախկինում 65-ամյա դերասանը խոստովանել էր, որ տունը վաճառելուց հետո չգիտի, թե որտեղ է ապրելու։