Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Իսրայելին՝ ասելով, որ ինչպես «Թուրքիան մտել է Ղարաբաղ և Լիբիա, այնպես էլ կմտնի Իսրայել», հայտնում է The Jerusalem Post-ը։
«Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որ Իսրայելը չկարողանա նման բաներ անել Պաղեստինի հետ։ Ինչպես մտանք Ղարաբաղ, Լիբիա, այնպես էլ նրանց հետ կանենք։ Սա չանելու պատճառ չկա: Մենք ուղղակի պետք է ուժեղ լինենք այս քայլերն անելու համար», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։